
Երևանցի մարզասերը բասկետբոլ խաղի գրավչությամբ հիանալու նոր հնարավորություն է ստացել: Դեռևս մեկ շաբաթ ժամանակ կա Եվրոպայի 2029 թ. առաջնության նախընտրական փուլի ծրագրով կայանալիք Հայաստան – Բուլղարիա հավաքականների հանդիպմանը, իսկ ահա մարզասերները անհամբերությամբ սպասում են մրցամարտի մեկնարկին: Ավելին, հետաքրքրվում, ենթադրում են մեր ընտրանու կազմով, խաղացողների մարզավիճակով,գուշակում հանդիպման ելքը . . .
Մեր թիմը ընդլայնված կազմով նախապատրաստական ուսումնամարզական հավաք կսկսի փետրվարի 26 –ից:
ՀՀ ազգային հավաքականի մարզչական շտաբն արդեն հրապարակել է թիմի ընդլայնված հայտացուցակը։ Այն հետևյալ տեսքն ունի.
Ալբերտ Թադևոսյան — «Էրեբունի»
Յուրա Մելիքյան — «Սթարվինգս Բազել» (Շվեյցարիա)
Վալերի Աղաջանյան — ԳԱԿ Գդինյա (Լեհաստան)
Դանիել Կիրակոսյան — «Ուրարտու»
Արկադի Մկրտիչյան — «Ուրարտու»
Դանիել Գևորգյան — «Ուրարտու»
Տիգրան Մկրտումյան — ԲԿՄԱ
Կարեն Մելիքյան — «Ուրարտու»
Դավիթ Խաչատրյան — «Հատիս»
Խավիեր Քիլիսլյան — «Հոդան Փրեփ» (Կանադա)
Դարիուս Մաքգի — «Բուրժ» (Ֆրանսիա)
Դենիել Սանամյան — «Խիմկի» (Ռուսաստան)
Մարատ Միքայելյան — ԲԿՄԱ
Արայիկ Գևորգյան — «Ուրարտու»
Արթուր Ավագյան — «Օլիմպավան»
Ներսես Ավագյան — «Հատիս»
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն է սերբ մասնագետ Բոգդան Կարաչիչը, իսկ օգնականը՝ Կոստաս Պապավասիլեուն։
Թիմում նատուրալիզացված խաղացողը կլինի Դարիուս Մաքգին, որը հանդես է գալիս ֆրանսիական «Բուրժ» ակումբում։
Ավաղ, վնասվածքների պատճառով հավաքականին չեն միացել Անդրե Սպայթ Մկրտչյանը և Արտյոմ Թավակալյանը, որոնք բաց կթողնեն առաջիկա հանդիպումը։
Խաղը տեղի կունենա սպորտի կառավարման կենտրոնի մարզապալատում: Սկիզբը ՝ 20. 15 –ին: