ՀԵՐԹԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ՝ ՕԼԻՄՊԱՎԱՆՈՒՄ

15:17 - 05 Դեկ, 2023

Հայաստանում բասկետբոլի հիմքերն ամրացնելու և մասսայականությունը ապահովելու համար  տարբեր միջոցառումներ է կազմակերպում մարզաձևի համապետական ֆեդերացիան / նախագահ ՝ Հրաչյա Ռոստոմյան / :

Առկա են դրական ադյունքները: Արդեն Հայաստանի առաջնություններում, յուրաքանչյուր թիմ առնվազն տեղացի երեք խաղացող պետք է ունենա ասպարեզում: Աճող սերնդի դիմացկունությունը և մարտունակությունը ապահովելու նպատակով յուրաքանչյուր մրցաշրջանում առաջինը մեկնարկում է մինչև 20 տարեկանների ՀՀ առաջնությունը և այն դեռևս չավարտված ՝ սկսվում է բարձրագույն խմբի ստուգատեսը: Նման պարագայում հերթափոխի կանգնած մարզիկները գրեթե ամեն օր մասնակցում են մրցումների: Հիմա  էլ զուգահեռաբար ընթանում են երիտասարդական և բարձրագույն խմբի համապետական  առաջնությունները:

Մասնակիցների  ընդհանուր պատրաստականությունը և, մանավանդ, խաղային որակները զարգացնելու, ժամանակակից պահանջները բավարարելու նպատակով  ֆեդերացիան, ԿԳՄՍՆ –ի և Պրոբասկետ լիգայի աջակցությամբ  կազմակերպել է  միջազգային կարճ մրցաշար, որին մասնակցում են ԱՄՆ –ի արևմտյան ու արևելյան գոտիների, Վրաստանի և տեղի հավաքականները: Հայաստանի թիմը համալրված է մեր ազգային հավաքականի տեղացի գուլիվերներով:

Խաղերն ընթանում են Օլիմպավանում՝ դեկտեմբերի 5 – 10 –ը:

 

Այսօր ժամը 12.00 –ին սկսվեց ամերիկյան երկու թիմերի մրցամարտը: Այն ավարտվեց արևմտյան թիմի հաղթանակով ՝ 116 : 108: Երեկոյան, ժամը 22.15 –ից ասպարեզը կտրամադրվի տանտերերի և մարզաձևի ավանդույթներով հարուստ Վրաստանի ընտրանիներին:

Այլ նորություններ