Բասկետբոլի Ա լիգա. Հայտնի է կիսաեզրափակչի վերջին մասնակիցը

21:55 - 07 Մար, 2018

Այսօր կայացավ բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի 1/4 եզրափակչի վերջին հանդիպումը։

ՖԻՄԱ-ն պատասխան խաղում  մրցակցի հարկի տակ 109։90 հաշվով հաղթեց «Գրանդ Սպորտին» ու անցավ կիսաեզրափակիչ փուլ։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ռուդոլֆ Հարությունյանը (ՖԻՄԱ)։ Նա վաստակեց 31 միավոր:

Կիսաեզրափակիչները կմեկնարկեն մարտի 17-ից: Սպասվում են հետաքրքիր հանդիպումներ՝ ՖԻՄԱ-«Արթիկ», «Ուրարտու»-«Արցախ»։

 

Լուսանկարը՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի

Այլ նորություններ