ԳՈԼԱԶՈՒՐԿ ՀԱՆԴԻՊՈՒՄ

10:47 - 06 Հուլ, 2022

Եվրոպայի ֆուտբոլի չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Երևանի « Փյունիկը » հյուրընկալեց Ռումինիայի « Կլուժ » թիմին:

Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում գրանցվեց գոլազուրկ ոչ- ոքի ՝ 0 : 0:

Հայ ֆուտբոլասերի համար ցանկալի կլիներ տեսնել իր թիմի հաղթանակը: Բայց հիասթափվել պետք չէ: Մեր տղաները մինչև խաղի ավարտը հոգնածություն ցույց չտվեցին: Ավելին,  վերջնամասն անցավ տանտերերի տարածքային լիակատար առավելությամբ:

Պատասխան հանդիպումը կկայանա Ռումինիայում ՝  հուլիսի 13-ին:

Այլ նորություններ