ԻՏԱԼԻԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է

12:27 - 18 Օգո, 2023

2026թ.   Իտալիայի Միլանում և Կորտինա դ'Ամպեցոյում  անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերի  կազմակերպիչները սկսել են պրոդյուսերներ որոնել երեք տարի հետո  միջոցառման բացման, փակման և ջահի փոխանցավազքի արարողությունների կազմակերպման  համար: 

Այդ առթիվ  թողարկվել է համապատասխան գրքույկ -  ուղեցույց: Կխրախուսվեն այն դիմորդները, ովքեր կկարողանան ցուցադրել «իտալական ոգին» և օլիմպիական արժեքները:

Ձմեռային սպորտի համաշխարհային իրադարձության բացման արարողությունը նախատեսված է փետրվարի 6-ին՝ Միլանի պատմական «Սան Սիրո» մարզադաշտում:

Այլ նորություններ