Շախմատ Մ 20. Երեք հաղթանակ եւ մեկ ոչ-ոքի մեկնարկում

11:43 - 14 Նոյ, 2017

Իտալիայի Տարվիզիո քաղաքում մեկնարկեց շախմատի Մ 20 տարեկանների աշխարհի առաջնությունը:  Առաջին տուրում Հայաստանի շախմատիստները հաջող հանդես եկան:

Տղաների պայքարում Հայկ Մարտիրոսյանը եւ Մանուէլ Պետրոսյանը հաղթանակ տարան, Տիգրան Հարությունյանը ոչ-ոքի խաղաց: Աղջիկների պայքարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Սիրանուշ Ղուկասյանը եւս հաղթանակով մեկնարկեց:

Աշխարհի առաջնությունը կավարտվի նոյեմբերի 25-ին:

Այլ նորություններ