Հովհաննես Բաչկովը Ստրանջայի մրցաշարում մեկնարկեց նոկաուտով

20:58 - 21 Փետ, 2017

Սոֆիայում մեկնարկել է Ստրանջա-2017 մրցաշարը։

Հովհաննես Բաչկովը մեկնարկային մենամարտի 3-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մրցակցին և դուրս եկել 1/8 եզրափակիչ: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարը։

Արման Դարչինյանն ու Արսեն Հայրապետյանը սկսել են 1/8 եզրափակչից եւ պարտվել են:

Այսօր ռինգ կմտնեն նաև Վահե Բադալյանն ու Հենրիկ Սարգսյանը:

Այլ նորություններ