« ՓՅՈՒՆԻԿԸ »` ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ

11:17 - 14 Հուլ, 2022

Եվրոպայի  ֆուտբոլի չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում  Երևանի «Փյունիկը »  Ռումինիայում մրցեց  տեղի «Կլուժի»  հետ։

Մրցամարտն ավարտվեց երևանյան հանդիպման սցենարով,քանզի դարձյալ գրանցվեց ոչ –ոքի: Թերևս տարբերությունն այն է, որ 1 : 1 –ի  փոխարեն արտագնա խաղում գրանցվեց 2 : 2 հաշիվը:

Լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չարձանագրվեց: Հաղթողին որոշեց 11 մետրանոց հարվածաշարը: Առավել դիպուկ գտնվեցին փյունիկցիները / 4 : 3 /, որոնք հաղթեցին ընդհանուր 6 : 5 հաշվով:

Հաջողության գործում անուրանալի է մեր թիմի դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի ներդրումը: Նա քանիցս իր պաշտպանած դարպասը փրկեց անխուսափելի թվացող գոլերից:

Երկրորդ փուլում երևանյան ակումբի մրցակիցը կլինի Լյուքսեմբուրգի «Դյուդելանժը»: 

Այլ նորություններ