Բասկետբոլի Մ 20 տարեկանների հավաքականը մեկնեց Ռումինիա

10:28 - 12 Հուլ, 2017

Այս գիշեր բասկետբոլի Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը մեկնեց Ռումինիայի Օրադեա քաղաք, որտեղ հուլիսի 14-ին մեկնարկում է Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը:

Հայաստանի ընտրանին մրցումային առաջին օրը կխաղա Ֆինլանդիայի հետ:

Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի մրցակիցներն են նաեւ Բելառուսի, Լեհաստանի և Բելգիայի ընտրանիները:

Այլ նորություններ