ՍՈՖԻԱՅՈՒՄ Է ՆԱԵՎ ՄԵՐ ՈՒԹՅԱԿԸ

11:27 - 27 Օգո, 2025

Մինչև 17 տարեկան ձյուդոիստների  մասնակցությամբ  աշխարհի առաջնությունը մեկնարկում է այսօր՝ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: << Asics Arena >>  մարզասրահի տատամիների վրա  մեդալների համար պայքարի կբռնվեն ավելի քան 60 երկրների 400 մարզիկներ:

Հայաստանի հավաքականը ներկայացնում են ութ ձյուդոիստներ. Նարեկ Դավթյանը / 50 կգ /, Վահե  Հովհաննիսյանը, Շավարշ Նահապետյանը  / երկուսն էլ ՝ 55 կգ /, Խաչատուր Ջանգիրյանը / 60 կգ/ , Գոռ Գալստյանը. Տիգրան Սարուխանյանը  /  երկուսն էլ՝ 73 կգ /, Ժորա Գևորգյանը / 81 կգ / և Սերգեյ Զաքարյանը / 90 կգ /:

Առաջնությունը եզրագիծը կհատի օգոստոսի 30 –ին:

 

 

Այլ նորություններ