
Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ապրիլի 9 –ին մեկնարկել է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլը։ Քառասունինը երկրների ազգային ֆեդերացիաների պատվիրակներ են ներգրավված մրցաշարում:
Հայաստանի հավաքականը ներկայացված է հետևյալ կազմով. Արթուր Դավթյան, Արթուր Ավետիսյան, Համլետ Մանուկյան
Մամիկոն Խաչատրյան:
Մեր մարմնամարզիկներից երեքն արդեն մտել են եզրափակիչ. նժույգ թափերում՝ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը, իսկ օղակներ մրցաձևում ՝ Արթուր Ավետիսյանը:
Արթուր Դավթյանը այսօր կմասնակցի հենացատկի որակավորման փուլին։