«ԵՐԵՎԱՆԸ» ՍԿՍՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ

11:07 - 27 Օգո, 2025

Հյուսիսային Մակեդոնիայում այսօր սկսվում են  ֆուտզալի չեմպիոնների լիգայի խաղարկության  նախնական փուլի հանդիպումները:

Հայաստանի չեմպիոն «Երևանը» ընդգրկված է A խմբում: Մրցակիցներն են տանտերերի «Ֆորցան», Անդորրայի «Էնկամպը» և Սան Մարինոյի «Մուրատան»:

Առաջին խաղում,  այսօր՝  օգոստոսի 27-ին, մեր թիմը կմրցի «Մուրատայի», վաղը ՝  «Էնկամպի», իսկ օգոստոսի 30-ին դաշտի տերերի «Ֆորցայի» հետ:

Նշենք, որ  խաղարկության մասնակից 32 թիմերը բաժանված  են ութ ենթախմբերի, յուրաքանչյուրում՝ չորսական ակումբ։

 

 

Այլ նորություններ