
Հնդկաստանի Գոա քաղաքի Ռիո հանգստավայրում հոկտեմբերի 30 -ին կմեկնարկի ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի 2025թ. խաղարկությունը:
Մոլորակի ուժեղագույն շախմատիստները նոկաուտ մրցակարգով կպայքարեն ոչ միայն սահմանված դրամական մրցանակների / հիմնադրամը ՝ երկու մլն ԱՄՆ դոլար /, այլև 2026թ. կայանալիք հավակնորդների մրցաշարի երեք բաղձալի ուղեգրերի համար:
Այնպես որ ավելի քան 80 երկրների 206 մարզիկներին սպասվում է մեծ լարվածություն, անմոռանալի պահեր և շախմատային տոն:
Մրցաշարում կլինի իմաստուն խաղի տաղանդների համաշխարհային ցուցադրություն՝ սկսած բարձրակարգ գրոսմայստերներից, մինչև հավակնոտ աստղեր, որոնք կձգտեն իրենց անունը գրանցել շախմատային երկնակամարում:
Յուրաքանչյուր մրցափուլ բաղկացած է կլինի դասական երկու պարտիայից: Եթե հաշիվը հավասար լինի , ապա այդ դեպքում կնշանակվեն արագ և կայծակնային թայ-բրեյքներ ու կորոշվեն հաջորդ փուլի մասնակիցները:
Բարձր վարկանիշ ունեցող 50 գրոսմայստերներ մրցաշարը կսկսեն երկրորդ փուլից, մինչդեռ մնացած 156-ը խաղասեղանների շուրջ կնստեն մեկնարկում ՝ նոյեմբերի մեկին:
Մեր երկիրը ստուգատեսում կներկայացնեն Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Կարեն Գրիգորյանը։