ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ

15:47 - 19 Փետ, 2024

Երեք օր հետո, փետրվարի 22 –ին, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում  Հայաստանի բասկետբոլի հավաքականը  կմրցի տեղի ընտրանու հետ: Այդ հանդիպումով  մեր թիմը կսկսի իր մրցելույթները  աշխարհի 2027թ.  առաջնության նախընտրական առաջին փուլում:  

Հայաստանի  հավաքականը,  գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանի ղեկավարությամբ, ուսումնամարզական հավաք է անցկացնում Վիեննայում: Հայտացուցակում  տեղ են գտել  այն մարզիկները, ովքեր կելնեն ասպարեզ: ՀԲՖ –ն ներկայացրել է խաղացողների  անվանացանկը.

1. Անդրե Սփայթ-Մկրտչյան – «Օբրաս բասկետ», Արգենտինա

2. Տիգրան Մկրտումյան - ԲԿՄԱ, Հայաստան

3. Զաքարի Թավիթյան - «Դայմոնդ Վալեի», Ավստրալիա

4. Յուրա Մելիքյան - ԲԿՄԱ, Հայաստան

5. Քրիս Ջոնս - «Վալենսիա», Իսպանիա

6. Բագրատ Միքայելյան - «Ուրարտու», Հայաստան

7. Կարեն Մելիքյան - ԲԿՄԱ, Հայաստան

8. Ալբերտ Թադևոսյան – ԲԿՄԱ, Հայաստան

9. Զարեհ Զարգարյան - Հ.Մ.Ը.Մ. Արարատ Գլենդել, ԱՄՆ

10. Մարատ Միքաելյան - ԲԿՄԱ, Հայաստան

11. Սամվել Գևորգյան - ԲԿՄԱ, Հայաստան

12. Արկադի Մկրտիչյան - «Ուրարտու», Հայաստան

13. Ավետիս Գարակավուրյան - «Ուրարտու», Հայաստան

14. Գաբրիել Աճեմյան - Հ.Մ.Ը.Մ. Բեյրութ, Լիբանան

Վնասվածքի պատճառով  թիմին  չեն միացել Գարի Չիվիչյանը, Ալեքսեյ Չիժենոկը, Դավիթ Խաչատրյանը և Մականի Վայթսայդ Քրքորյանը:

Ավստրիական << քննությունից >>   հետո, փետրվարի 25-ին,  մեր բասկետբոլիստները կհյուրընկալեն Ալբանիայի թիմին:

 

Այլ նորություններ