Աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացված կլինի չորս լողորդով

13:46 - 17 Մայ, 2017

Լողի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում տեղեկացրեց, որ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հուլիսի 16-ից 30-ն անցկացվելիք ջրային մարզաձեւերի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացված է լինելու չորս լողորդով:

Վահան Մխիթարյանը հանդես կգա 50 մետր ազատ եւ բատերֆլայ ոճերում, Վլադիմիր Մամիկոնյանը՝ 100 մետր ազատ ոճում, Անի Պողոսյանը՝  50 մետր ազատ ոճում եւ թիկնալողում, իսկ Էլեն Եսայանը՝ 50, 100, հավանական է նաեւ, 200 մետր բրաս լողաոճում:

Հունիսի երկրորդ կեսին մեծահասակ ու պատանի լողորդները համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ծաղկաձորում:

Այլ նորություններ