Հաղթական մեկնարկ շախմատի համաշխարհային օլիմպիադայում

12:21 - 25 Սեպ, 2018

Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականներն իրեն օգտին խոշոր հաշվով հաղթանակներ գրանցեցին Բաթումում սեպտեմբերի 24-ին մեկնարկած համաշխարհային օլիմպիադայում: Մեր թիմը Գաբրիել Սարգսյան, Հրանտ Մելքումյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Հայկ Մարտիրոսյան կազմով հաղթեց Ճապոնիայի` 3,5 : 0,5, իսկ կանանց ընտրանին` Էլինա Դանիելյան, Աննա Սարգսյան, Սիրանուշ Ղուկասյան, Մարիա Կուրսովա կազմով` Ղրղզստանի հավաքականին` 3,5 : 0,5: Առաջին փուլում Լևոն Արոնյանը և Լիլիթ Մկրտչյանը ազատ էին խաղից: 

Մեր թիմերի երկրորդ մրցակիցներն են Ղազախստանի /տղամարդկանց / և Ավստրիայի /կանանց/ թիմերը:


ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ