Արթուր Դավթյանի մասնակցությունն աշխարհի առաջնությանն այլևս հարցականի տակ չէ. Հակոբ Սերոբյան

13:56 - 22 Հոկ, 2015

Հայաստանի մարմնամարզության հավաքականը շարունակում է նախապատրաստվել աշխարհի առաջնությանը, որը մեկնարկում է Շոտլանդիայում։

«Հավաքականում ամեն ինչ նորմալ է: Տղաները լավ մարզավիճակում են: Արթուրի մասնակցությունն աշխարհի առաջնությանն այլևս հարցականի տակ չէ: Իրեն ավելի լավ է զգում: Չեմ կարող ասել, որ 100 տոկոսով վերականգնվել է, քանի որ հիվանդության պատճառով մարզումներ է բաց թողել, բայց նորմալ կատարում է վարժությունները: Մի քանի ժամից գլխավոր մարզումային փորձ կանցկացնեն»,- ՀԱՕԿ լրատվական բաժնի լրագրողի հետ զրույցում նշեց մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 1-ը Շոտլանդիայի Գլազգո քաղաքում կկայանա մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է 2016 թվականի Օլիմպիական խաղերի համար: Հայաստանը ներկայացնում են Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը և Հուռի Գեբեշյանը: Հայաստանի հավաքականը Գլազգո է մեկնել հոկտեմբերի 17-ին: Հայ մարմնամարզիկներն աշխարհի առաջնությունում ելույթ կունենան հոկտեմբերի 26-ին:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ