Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականն այսօր մեկնեց Ռուսաստան` մասնակցելու Ալեքսանդր Դիտյատինի Գավաթի միջազգային խաղարկությանը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է, որ այս անգամ փորձարկելու են երիտասարդներին: Թիմի կազմում ընդգրկված են Արթուր Ավետիսյանը (լուսանկարում), Ժորա Սմբատյանը եւ Գագիկ Խաչիկյանը (երեքն էլ` բազմամարտ):
Հայ մարմնամարզիկները կմեկնարկեն մայիսի 19-ին: Ավետիսյանը եւ Սմբատյանը հանդես կգան թիմային պայքարում, իսկ Խաչիկյանը` անհատականում: