ՀԱՂԹԵՑԻՆ ՋԱԽՋԱԽԻՉ ՀԱՇՎՈՎ

10:47 - 27 Հուլ, 2022

Հայ ֆուտբոլասերը ենթադրում էր, որ ՈՒԵՖԱ –ի չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլ չի հասնի Երևանի  <<  Փյունիկը >>: Բանն այն էր, որ մեր  թիմը սեփական հարկի տակ 0 : 1 հաշվով զիջել էր  <<  Դյուդելանժին >>  , որի հետ երկրորդ մրցակցությունը տեղի ունեցավ երեկ ՝ Լյուքսեմբուրգում:

Խաղի սկիզբը նույնպես հուսադրող չէր, որովհետև 21- րդ րոպեին դաշտի տերերը գրավեցին հյուրերի դարպասը: Դա նրանց առաջին և վերջին դիպուկ հարվածն էր: Իսկ ահա փյունիկցիները չորս անգամ ՝ 24 –րդ, 54 –րդ, 76 –րդ և 85 –րդ րոպեներին անվրեպ հարվածներով գնդակը մխրճեցին դաշտի տերերի դարպասը, ջախջախիչ ՝  4 : 1 հաշվով հաղթանակ տարան և անցան  երրորդ փուլ: 

Երևանցիների հերթական մրցակիցը  ֆուտբոլասերներին քաջածանոթ, Սերբիայի չեմպիոն   << Ցրվենա Զվեզդան >> է:

 

Այլ նորություններ