ԱՐԴԱՐԱՑՐԵՑ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ

11:27 - 14 Ապր, 2023

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ճանաչված է որպես անկրկնելի հենացատկորդ:

Անթալիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում  Արթուրը ապացուցեց, որ ինքը նաև առաջնակարգ բազմամարտիկ է: Երևանցին որակավորման փուլում,  վեց գործիքների վրա, ունեցավ կայուն մրցելույթներ և չորրորդ արդյունքով իր համար եզրափակիչի ուղի հարթեց: Վճռական փուլում մերօրյա առաջատարը կրկին ճանաչվեց չորրորդը և արդարացրեց սպասելիքները:

Առաջիկա հանգստյան օրերին տեղի կունենան առանձին գործիքներից եզրափակիչները: Մեդալների համար պայքարում Արթուրը Դավթյանը կմրցի հենացատկում  և նժույգթափերում, իսկ  Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը՝ օղակների վրա:

 

Այլ նորություններ