Ըմբշամարտի ԵԱ. Այսօր գորգ կմտնեն Նարեկ Սիրունյանն ու Գեորգի Կետոեւը

10:48 - 03 Մայ, 2017

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր Հայաստանի ներկայացուցիչներից գորգ կմտնեն 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանը եւ 97 կգ քաշային Գեորգի Կետոեւը:

Հայ ըմբիշները պայքարը կսկսեն որակավորման փուլից, որտեղ Սիրունյանի մրցակիցը կլինի Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Սեմիսորովը, Կետոեւինը` Տարիկ Ազուզին (Բելգիա):

Այլ նորություններ