Միքայել Միքայելյան. Օլիմպիական խաղերից առաջ բավականին մոտիվացված եմ

15:15 - 15 Հուն, 2018

Միքայել Միքայելյանը դահուկավազքի Հայաստանի բաց առաջնությունում չեմպիոն դարձավ բոլոր մրցաձեւերում: 18-ամյա մարզիկը մի փոքր լարված ու հուզված էր՝ ձմեռային օլիմպիական խաղերից առաջ նա վաստակեց իր վերջին վարկանիշային միավորները: Միքայելը Փհենչհան-2018-ում Հայաստանի ամենահավանական թեկածուն է: Նրա եղբայրը՝ Հայաստանի առաջատար դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանն օլիմպիական խաղերը բաց կթողնի վնասվածքի պատճառով.

«Հիանալի տրամադրություն ունեմ եւ բավականին մոտիվացված եմ: Հպարտ եմ, որ պետք է Հայաստանը ներկայացնեմ օլիմպիական խաղերում:

Մինչեւ Փհենչհան-2018-ը կմասնակցեմ աշխարհի երիտասարդական առաջնությանը:  Նախ եւ առաջ պատրաստվում եմ այնտեղ լավ ելույթ ունենալ: Յուրաքանչյուր մրցաշարում էլ լարվածություն լինում է: Այս մրցաշրջանում բավականին մեծ փորձ եմ կուտակել, մեկնարկից մեկնարկ լարվածությունը թուլանում է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Միքայել Միքայելյանը:

 

Այլ նորություններ