Ըմբշամարտի ԵԱ. Հայտնի են Բարսեղյանի եւ Թամրազյանի մրցակիցների անունները

11:20 - 02 Մայ, 2017

Սերբիայի Նովի Սադ քաղաքում մայիսի 2-7-ը կընթանա ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր պայքարը կսկսեն ազատ ոճի ըմբիշները: Մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից գորգ կմտնեն 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը եւ 86 կգ քաշային Վահե Թամրազյանը:

Հայ ըմբիշները կգոտեմարտեն 1/8 եզրափակչից, որտեղ Բարսեղյանի մրցակիցը կլինի թուրք Սուլեյման Ատլին, իսկ Թամրազյանինը` Իսրայելի ներկայացուցիչ Դավիթ Վալենտին Ռադչենկո Միխալչենկոն:

Այլ նորություններ