Գեղասահքի ԵԱ. Հայաստանի պարային զույգը զբաղեցրեց 19-րդ տեղը

21:50 - 20 Հուն, 2018

Մոսկվայում ավարտվող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում այսօր կամավոր ծրագրով հանդես եկան պարային զույգերը: Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ երկյակը վաստակեց 79.53 միավոր (եզրափակիչ մտած 20 զույգերի մեջ 18-րդ հորիզոնական):

Կարճ եւ կամավոր ծրագրերի արդյունքում մեր զույգը 131.30 միավորով զբաղեցրեց 19-րդ տեղը:

Եվրոպայի չեմպիոն դարձավ Գաբրիելա Պապադակիս/Գիյոմ Սիզերոն (Ֆրանսիա, 203.16) երկյակը: Երկրորդ տեղում է Եկատերինա Բոբրովա/Դմիտրի Սոլովյով (ՌԴ, 187.13), երրորդում՝ Ալեքսանդրա Ստեպանովա/Իվան Բուկին (ՌԴ, 184.86) զույգը:

Այլ նորություններ