
Կոնֆերենցիաների լիգայի վերջին՝ վեցերորդ տուրում Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն և գավաթակիր «Նոան» այսօր կմրցի Ուկրաինայի չեմպիոն Կիևի «Դինամոյի» հետ։
Հանդիպումը կկայանա Լեհաստանի Լյուբլին քաղաքի «Արենա Լյուբլին» մարզադաշտում։ Խաղի սկիզբը՝ Երևանի ժամանակով 00:00 -ին։
Ի դեպ, երեկ, «Դինամոյի» նոր գլխավոր մարզիչ է պաշտոնապես նշանակվել 50 –ամյա Իգոր Կոստյուկը։
Հանդիպումը կսպասարկի Ալբանիայի մրցավարական հանձնախումբը՝ 35-ամյա Յուջին Ջայանի գլխավորությամբ: Նրա օգնականներն են Արբեր Զալան և Ռեյդի Ավդոն: Չորրորդ պաշտոնյա՝ Օլսիոն Իզեյրայ (Ալբանիա)
VAR համակարգի պատասխանատուն է Ժերոն Մանշոտը (Նիդերլանդներ), օգնականը՝ Ալբերտ Դոդան (Ալբանիա), տեսուչը՝ Յոն Սկյերվոլդը (Նորվեգիա) և ՈՒԵՖԱ-ի պատվիրակ՝ Դենի Մինան (Իռլանդիա):