Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականները առաջատար դիրքերում են

10:34 - 04 Հոկ, 2018

Բաթումիում ավարտին է մոտենում շախմատի համաշխարհային օլիմպիադան: Մեր պատվիրակները շարունակում են հաջող հանդես գալ: 9-րդ տուրում ՀՀ տղամարդկանց հավաքականը հաղթեց հնդիկներին /2,5:1,5/, իսկ կանանցը` իրանցիներին /3:1/: Հայաստանի ընտրանիներն ունեն 15-ական միավոր: Կանայք առաջատար չինուհիներից պակաս են վաստակել մեկ միավոր և զբաղեցնում են աղյուսակի երկրորդ հորիզոնականը: Տղամարդկանց պայքարում 16 միավորով առաջատարը լեհերն են, իսկ Հայաստանի, ԱՄՆ –ի, Չինաստանի և Անգլիայի ներկայացուցիչները բաժանում են 2-5-րդ տեղերը: 

Այսօր, օլիմպիադայի նախավերջին տուրում, մեր մարզուհիները կմրցեն ադրբեջանցիների, իսկ տղամարդիկ՝ ամերիկացների հետ:

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ