Այսօր, «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանիների առաջնությունը: Հայտնի դարձան եւս հինգ քաշային կարգերի չեմպիոններն ու մրցանակակիրները:
46 կգ. Ռոբերտ Կարապետյան, Վահան Շահբազյան, Հարություն Ֆարմանյան եւ Գոռ Մանասյան
54 կգ. Սամվել Աղաջանյան, Գեւորգ Սուքիասյան, Ռուբեն Հակոբյան եւ Վլադիմիր Հարոյան
63 կգ. Շանթ Խաչատրյան, Հովհաննես Քալաջյան, Արտյոմ Թորոսյան, Գագիկ Վարդանյան
76 կգ. Վահե Պողոսյան, Դավիթ Պողոսյան, Գրիգորիս Վարդանյան, Կարեն Խաչատրյան
100 կգ. Ռազմիկ Խաչատրյան, Արմեն Ղազարյան, Արման Խարբերդյան, Սամվել Սիմոնյան:
Պատանիների Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանը ՀԱՕԿ-ի հետ զրույցում ասաց, որ բավարարված է առաջնության արդյունքներով եւ մարզիկների քանակով (230):
«Պատանեկան առաջնությունում առաջին անգամ փորձարկվեցին ըմբշամարտի համաշխարհային միության (UWW) նոր կանոնները: Իհարկե, տղաների համար դեռեւս անսովոր է երկօրյա մրցութային ձեւաչափը` քաշի ամենօրյա ստուգմամբ: Հուսանք` նորամուծությունը մեր մարզաձեւն ավելի գրավիչ եւ դիտարժան կդարձնի»,- նշեց մարզիչը:
Առաջնության արդյունքներով կձեւավորվի Հայաստանի հավաքականը, որը կնախապատրաստվի հուլիսի 25-30-ը Բոսնիա եւ Հերցեգովինայում` Եվրոպայի ու սեպտեմբերի 4-10-ը Հունաստանում` աշխարհի առաջնություններին: Այս մրցաշարերում կփորձարկվի նոր ձեւաչափը:
Եթե նոր կանոնները վերջնականապես հաստատվեն, ապա ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հունվարի 1-ից: