ՊՈՏԵՆՑԻԱԼ ԳՆՈՐԴՆԵՐ ՝ ԽԱՂԵՐԻՑ ԱՌԱՋ

15:07 - 30 Հուն, 2023

Վաճառքի է հանվել Փարիզի օլիմպիական գյուղի  բնակարանների առաջին մասնաբաժինը: Դեռևս շարունակվում են շինարարական աշխատանքները:

Կառուցապատումից հետո բնակարանային համալիրը կտեղավորի շուրջ  14 500 մարդու:  

Ակնկալվում է, որ խաղերից հետո  օլիմպիական ավանը ավելի քան  6000 ընտանիքի համար կդառնա բնակարան:

Արդեն վաճառքի է հանվել 174 բնակարան և  պոտենցիալ գնորդները հնարավորություն են ստացել տեսնելու ճարտարապետական ծրագրերը:

Թաղամասը  կհամապատասխանի ժամանակակից պահանջներին:

Բնակարանների արժեքը բարձր է՝ համեմատած թաղամասի անշարժ գույքի շուկայի հետ: Երեք սենյականոց բնակարանի  մեկ քառակուսի մետրը գնահատվում է 7000 եվրո:

Օլիմպիական բնակարաններում օդափոխություն չի նախատեսվում, ինչի համար որոշ պատվիրակություններ արդեն մտահոգված են:

Այլ նորություններ