ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐ

11:57 - 18 Հուն, 2023

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում է  Հայաստանի  բարձրագույն  խմբի առաջնությունը: Խաղացվել է հինգ տուր:

Տղամարդկանց պայքարում 4 , 5 միավորով մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է  գործող չեմպիոն Մանուել Պետրոսյանը: 1,5 միավոր պակաս ունեն Տիգրան Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արամ Հակոբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:

Կանանց մրցավեճում առաջատարի դիրքը, դարձյալ միանձնյա,  պահպանում է  Մարիա Գևորգյանը ` չորս միավոր: Ասյա Եդիգարյանը ունի 3 , 5, իսկ Աստղիկ Հակոբյանը ՝ 3 միավոր:

Այսօր, հունվարի 18-ին,  կկայանան վեցերորդ տուրի հանդիպումները:

Առաջնությունը եզրագիծը կհատի  հունվարի 21-ին:

Այլ նորություններ