ԵԱ. Շախմատի Հայաստանի թիմերի կազմերը հայտնի են

13:46 - 03 Հոկ, 2019

Հայտնի են Հայաստանի թիմերի կազմերը հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 2-ը Վրաստանի Բաթումի քաղաքում կայանալիք շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում:

Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը և Արման Փաշիկյանը:

Կանանց Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր կմեկնեն Էլինա Դանիելյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը եւ Աննա Սարգսյանը:

Հայաստանի հավաքականը վարկանիշով 5-րդն է, իսկ կանանց թիմը 12-րդն է:

Այլ նորություններ