
Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում շարունակվող աշխարհի ծանրամարտի առաջնությունում մրցահարթակ ելած Հայաստանի երրորդ պատվիրակը նույնպես ձախողվեց:
Սուրեն Գրիգորյանը / 88 կգ / պոկում վարժությունում գրավեց յոթերորդ տեղը / 160 կգ /, իսկ հրումում 195 կգ կշռող ծանրաձողը բոլոր երեք մոտեցումներով չկարողացավ պահել գլխավերևում և 0 ստացավ:
Այսօր B խմբում, ժամը 19 . 00 –ին մրցահարթակ կելնի Աննա Ամրոյանը / 77 կգ /: