Հրաչյա Չանդիրյան. Տղաների ելույթը գնահատում եմ բավարար

15:55 - 01 Օգո, 2019

Ջրացատկի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը ՀԱՕԿ լատվականի հետ զրույցում ամփոփեց ջրացատկորդներ՝ Լև Սարգսյանի և Վլադիմիր Հարությունյանի ելույթները կորեական Գվանջու քաղաքում կայացած ԱԱ-ի ժամանակ:

«Անհատական ցատկերը՝ անբավարար, սինքրոն ցատկերը՝ բավարար»,- հակիրճ պատասխանեց գլխավոր մարզիչը:

«Սինքրոն ցատկերում չորս կամավոր ցատկեր կան, այսինքն` բարդ ցատկեր և երկու պարտադիր՝ ավելի հասարակ,իսկ անհատական ցատկերում բոլորը բարդ ցատկեր են, դրա համար ցատկը փչացնելու հավանականությունը անհատականում ավելի մեծ է, քան սինքրոն ցատկերում: Եթե սինքրոն ցատկերում նրանք այդ ցատկը անեին այնպես, ինչպես Եվրոպայի առաջնությունում, մենք վեցնյակում կլինեինք, իսկ դա կլիներ սուպեր արդյունք»,-խոստովանեց Հրաչյա Չանդիրյանը։

Խոսելով Լև Սարգսյանի վնասվածքի մասին` հավաքականի գլխավոր մարզիչն ասաց.

«Ես նրան առաջարկեցի, որ այդ վիճակում չմասնակցի, քանի որ դժվար կարողանա ինչ որ բան անել, առավել ևս` անհատական ցատկերում ՕԽ-ի ուղեգիր ձեռք բերել, բայց նա ինձ համոզեց, որ մեծ ցանկություն ունի մասնակցելու, եթե ես նրան մերժեի կստացվեր՝ կոտրում եմ հոգեբանորեն: Ինչ վերաբերում է Վլադիմիրին, նրանից ավելի շատ սպասելիքներ ունեի անհատականում։ Լավ մեկնարկ ունեցավ, հետո սկսեց կամաց-կամաց թուլացնել, երևի հոգեբանական պահ էր՝ շատ էր ուզում ցույց տալ, որ կարող է եզրափակիչ մտնել»:

Հայաստանի ջրացատկի հավաքականը օգոստոսի 5-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում մասնակցելու է Եվրոպայի առաջնությանը.

«Մենք 3-ին կմեկնենք մրցավայր, որպեսզի կարողնանք 2 օր մարզվել: Տղաները մեր լողավազանում վախենում են իրենց բարդ ցատկերը փորձել: Ինչ հնարավոր է, փորձում ենք տեղում անել, բայց նաև կա վնասվածքների խնդիր, չենք հասցնում վերկանգնվել»,- պարզաբանեց Հրաչյա Չանդիրյանը:

Այլ նորություններ