ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՀՀ – Ն՝ ԵԶՐԱՓԱԿԻՉԻ ՄՐՑԱՎԱՅՐ

11:37 - 19 Դեկ, 2023

ՈւԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կհյուրընկալի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2024 թվականի եզրափակիչը:  Այս մասին հայտնում է ՀՖՖ – ն:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:

Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի «4-ի եզրափակիչին» կմասնակցեն Իսպանիայի  «Բարսելոն» - «Պալմա Ֆուտզալ» և Պորտուգալիայի  «Սպորտինգ» - «Բենֆիկա» զույգերը:

Հիշեցնենք, որ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն «Պալմա Ֆուտզալի» կազմում հանդես է գալիս ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Լուանը, որը ճանաչվել էր Չեմպիոնների լիգայի 2023 թ. եզրափակիչ մրցաշարի լավագույն ֆուտզալիստ:

Կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 3-ին, երրորդ տեղի հանդիպումը և եզրափակիչը՝ մայիսի 5-ին:

Խաղերը տեղի կունենան Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

 

Այլ նորություններ