ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ

09:57 - 01 Սեպ, 2021

Հայաստանի ուսումնական հաստատություններում  սեպտեմբերի մեկին  կրկին հնչեցին  գիտելիքի օրն ազդարարող  զանգերը :

Տոնական ղողանջները  նոր  նպատակների և սպասելիքների  իրականացման սկիզբ են հանդիսանում : Իսկ նպատակին հասնում  են    առողջ  ու  կոփված սովորողները , որոնց  շարքերում կան  հազարավոր ֆիզկուլտուրնիկներ և մարզիկներ :

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն կշարունակի կազմակերպել և անցկացնել  սովորողների մասնակցությամբ մարզամշակութային  ավանդական միջոցառումները : Նպատակը   նախադպրոցականից մինչև բուհական  հաստատությունների սովորողների  շրջանում օլիմպիական գաղափարների տարածումն է : Կարևոր է , որ ցանկացած  բնագավառում ունենանք   հարուստ գիտելիքներով զինված և առողջ  քաղաքացիներ :

Շնորհավորում ենք    նոր ուսումնական տարվա  առթիվ  ,  մաղթում  բեղմնավոր   ուսումնառություն և օլիմպիական առողջություն :

 

                         ՀԱՅԱՍՏԱՆԻ  ԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Այլ նորություններ