
Երեսուն տարվա ընդմիջումից հետո Վրաստանի Բաթում քաղաքի կենտրոնում գտնվող Նուրիգոլ լճում անցկացվեց << Սուպեր սպրինտ>> անվանումով բայդարկա մարզաձևի միջազգային խոշոր մրցաշար։ Մասնակիցների թվում էին նաև Սևան քաղաքի մասնագիտացված մարզադպրոցի երեք սաներ:
Ավագ մարզիչ, վաստակաշատ Ավետիք Մալխասյանը ասաց, որ 30 երկրի ներկայացուցիչներ իրենց ունակությունները դրսևորեցին 100մ ջրուղիներում: Սպասելիքները արդարացրեց Տիգրան Խաչատրյանը: Նա լարված մրցակցությունում եզրափակեց առաջին վեցյակը ՝ ետ թողնելով բազմաթիվ փորձառուների:
Մինչև 17 տարեկան պատանիների մրցությունում Արսեն Մակյանը ճանաչվեց յոթերորդը: Նրա մարզընկեր, մրցաշարի ամենակրտսեր մասնակից 13 –ամյա Ռոբերտ Մկրտչյանը տեղ գտավ առաջին տասնյակի նախավերջին հորիզոնականում: