ՁՄԵՌԱՅԻՆ ՍՏՈՒԳԱՏԵՍՆԵՐ

12:00 - 21 Հուն, 2021

Առայժմ  տեղերում են պարապում  Հայաստանի աթլետները: Ձմեռային շրջանի աշխատանքների մասին  որոշակի կարծիք կազմելու նպատակով  Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցը հունվարի 30 –ին կանցկացնի բաց առաջնություն: Հրավեր են ստացել բոլոր մարզերի ներկայացուցիչները: Այս մասին  զրույցի ժամանակ ասաց  ՀՀ  հավաքականի գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ Միշա  Հայրապետյանը: Նա նաև խոսեց առաջիկա  ծրագրերի մասին:

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փետրվարի 13 –ին կսկսվի Բալկանյան երկրների մինչև 20 տարեկան աթլետների ձմեռային առաջնությունը: Մեր երկիրը  կներկայացնի  Կապան քաղաքի քառյակը: Մարզիչ Արտյոմ Պողոսյանի  գլխավորությամբ մրցավայր կմեկնեն  եռացատկորդ  Մարիետա Մինասյանը, հեռացատկորդներ Գոռ Բեգլարյանը  և Հարություն Հարությունյանը:

Ձմռան  վերջին ամսին միջազգային  բարձր կարգի մրցաշար կանցկացվի Ղազախստանի Ուստ Կամենոգորսկ քաղաքում :  Բոլոր ծախսերը հոգացող կազմակերպիչները Հայաստանից հրավիրել են երկու մարզիկ՝ կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանին  և երևանցի արագավազորդ Ռազմիկ Մկրտչյանին:

Այլ նորություններ