Հայաստանի թիմը ելույթն ավարտել է 3 արծաթե և մեկ բրոնզե մեդալով

11:04 - 08 Սեպ, 2018

Բռնցքամարտի ուսանողական աշխարհի առաջնությունում, որը անցկացվում է Ռուսաստանի Էլիստա քաղաքում, Հայաստանի թիմը արժանացել է 3 արծաթե և մեկ բրոնզե մեդալի: 

56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը պարտվել են եզրափակիչում և զբաղեցրել երկրորդ տեղը: 

Կանանց մրցաշարում Անուշ Գրիգորյանը պարտություն էր կրել կիսաեզրափակիչում և արժանացել բրոնզե մեդալի:

Այլ նորություններ