ՀԱՕԿ-ը միջոցառում կանցկացնի երեխաների տոնին նվիրված

11:45 - 31 Մայ, 2018

Հունիսի 1-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ միջոցառումներ կանցկացնի:

Երեխաներին նվիրված «Մենք ապագա օլիմպիականներ ենք» նշանաբանով սպորտլանդիան տեղի կունենա «Մարզաձեւերի զարգացման հանրապետական համալիր կենտրոնում» (Նախկին «Միկա» մարզահամալիր): Այն անցկացվում է միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո՝ «Օլիմպիական համերաշխություն» ծրագրի շրջանակներում: Միջոցառմանն իրենց ուժերը կչափեն Հայաստանի նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաները:

Միջոցառումը կսկսվի 11:00-ին:

Մուտքն ազատ է:

Այլ նորություններ