Մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների Հայաստանի առաջնությունը

11:18 - 27 Մար, 2017

Երեկ Երեւանի խուլերի մշակույթի եւ սպորտի հանրապետական պալատում մրցեցին Երեւանի, Գյումրիի եւ Արմավիրի մարզի մարզադպրոցների մինչեւ 20 տարեկան 51 ըմբիշ չորս քաշային կարգերում:

Այս տարիքային խմբի Հայաստանի չեմպիոն դարձան Աշոտ Մխիթարյանը (50 կգ, Էջմիածին), Հրաչյա Պողոսյանը (60 կգ, գյուղ Արտիմեդ, ԵՕՀՊՄՔ), Մալխաս Ամոյանը (74 կգ, Երեւան, «Դինամո») եւ Արթուր Մկոյանը (96 կգ, Գյումրի):

Այսօր գորգը կտրամադրվի 55, 66, 84 եւ 120 կգ քաշային կարգի ներկայացուցիչներին:

Այլ նորություններ