ՄԵՐՈՆՔ ՀԱՂԹԵՑԻՆ ՋԱԽՋԱԽԻՉ ՀԱՇՎՈՎ

10:37 - 25 Հուլ, 2025

Հայաստանի մինչև 18 տարեկան բասկետբոլիստուհիների հավաքականը  Անդորայում ավարտեց Եվրոպայի առաջնության ենթախմբային իր  ելույթները:  C դիվիզիոնի մրցաշարում մեր մարզուհիները 82:35 ջախջախիչ հաշվով հաղթեցին  տանտիրուհիներին և մտան կիսաեզրափակիչ:

Մեր թիմում  կրկին դիպուկությամբ աչքի ընկավ Սեդա Գաբրիելյանը: Նա դարձավ դաբլ-դաբլի հեղինակ,  վաստակեց  23 միավոր, կատարեց  11 ռեբաունդ  և վեց արդյունավետ փոխանցում։

Կիսաեզրակիչ փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցը մալթացիներն են: Հանդիպումը նշանակված է վաղը ՝ հուլիսի 26-ին:

Այլ նորություններ