Արթուր Հովհաննիսյանն ու Նարեկ Մանասյանը բրոնզե մեդալ նվաճեցին

17:53 - 20 Մար, 2017

Ռումինիայի Բրաիլա քաղաքում ընթացող Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն ավարտեցին իրենց ելույթները։

Կիսաեզրափակիչ դուրս եկած 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն (նկարում) ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը պարտություն կրեցին և արժանացան բրոնզե մեդալի։

Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանը հանդես էր գալիս 7 մարզիկով։

Այլ նորություններ