ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ

12:25 - 01 Փետ, 2021

Եվրոպայի օլիմպիական կոմիտեն  /ԵՕԿ/  հաստատել է  կազմակերպության գործկոմի կազմը  գենդերային հավասարությամբ  ընտրության կարգը: ԵՕԿ կանոնադրության փոփոխությունը հաստատել է գլխավոր ասամբլեան 2020 թ. նոյեմբերին։ Այն նախատեսում է, որ գործկոմի կազմի առնվազն 30 տոկոսը լինեն կանայք: Համաժողովը նշանակվված է Աթենքում՝   ապրիլի 16 -ին։ Նախաձեռնությունը  համահունչ է  ՄՕԿ –ի  <<  Օլիմպիական օրակարգ – 2020 >> -ին։  Ի դեպ, ասամբլեայում  կանցկացվեն նախագահի և գործկոմի անդամների ընտրություններ: ԵՕԿ  ղեկավարի պաշտոնին հավակնում են  Նիլս Նյուգորը և Հունաստանի ԱՕԿ –ի  ղեկավար Սպիրոս Կապրալոսը: 

ԵՕԿ –ը ազգային օլիմպիական կոմիտեներից ձմեռային մարզաձևերի  լավագույն երիտասարդ մարզիկի կոչման համար հայտեր կընդունի:  Քվեարկությունը կավարտվի մարտի 15-ին: Մրցանակները կհանձնվեն ԵՕԿ 50-րդ  համաժողովում։

Հինգ արժանիները կստանան դրամական պարգևների: Ի դեպ դրամական մրցանակը պետք է օգտագործել միայն կրթական նպատակներով: Գլխավոր մրցանակակրին կհանձնվի  15, երկրորդ և երրորդ տեղերին՝ համապատասխանաբար  ութ և հինգ, մյուս  երկու թեկնածուներին՝ 3 հազար եվրո պարգև։ 

2020թ․  դափնեկիրը  իտալացի բիաթլոնիստուհի Լինդա Ցինգերլենն է: 

 

Այլ նորություններ