Միքայել Միքայելյանը չհաղթահարեց արագավազքի որակավորման փուլը

14:35 - 16 Փետ, 2016

Պատանեկան Օլիմպիական խաղերի Հայաստանի ներկայացուցիչ դահուկորդ Միքայել Միքայելյանը չհաղթահարեց սպրինտի որակավորման փուլը:

Տղամարդկանց 1400 մետր արագավազքին մասնակցում էին 48 դահուկորդ: Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը մեկնարկեց 28 համարի ներքո և նշված տարածությունը հաղթահարեց 3 րոպե 16 վայրկյանում, առաջատարին զիջելով 20 վայրկյան:

Միքայելյանը որակավորման փուլում զբաղեցրեց 35-րդ հորիզոնականը:

Հայ դահուկորդի հաջորդ մեկնարկը կլինի փետրվարի 18-ին:

Լիլեհամեր, Նորվեգիա

Լուսանկարներն` այստեղ

ՀԱՕԿ լրատվության բաժին  

Պաշտոնական գործընկեր` Ucom

Այլ նորություններ