ՄԱՐՏԱԿԱՆ ՈՉ – ՈՔԻ

11:38 - 30 Հոկ, 2020

<< Լոռի >> - <<Ուրարտու >> հանդիպումով մեկնարկեց  Հայաստանի  ֆուտբոլի բարձրագույն խմբի  առաջնության  / VBET պրեմիեր լիգա /  10-րդ տուրը: Խաղն ավարտվեց ոչ- ոքի ՝ 1 ։ 1 հաշվով։

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, հաշվի առնելով << Ալաշկերտ >>  ՖԱ-ի  չորս ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստի դրական պատասխանները, հոկտեմբերի 30-ին նշանակված 10-րդ մրցափուլի << Արարատ-Արմենիա >> - << Ալաշկերտ >> հանդիպումը հետաձգվել է։

Այսօր նշանակված է  << Շիրակ >> - << Նոա >> խաղը ,  իսկ վաղը ՝ հոկտեմբերի 31 –ին ՝ << Փյունիկ >> - << Արարատ >> և << Գանձասար – Կապան >> -  << Վան >> մրցամարտերը։

 

 

Այլ նորություններ