Արթուր Ալեքսանյանը՝ Կիեւի միջազգային մրցաշարի հաղթող

12:00 - 25 Փետ, 2018

 Հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականները մասնակցում են Կիեւի միջազգային մրցաշարին։

ՀԸՖ-ն հայտնում է, որ հունահռոմեական ըմբշամարտի 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը դարձավ մրցաշարի հաղթող։ Եզրափակչում օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը հաղթեց ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյին։

63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը դարձավ բրոնզե մեդալակիր։ Նորայր Հախոյանն (55 կգ) ու Էդուարդ Սարգսյանը (82 կգ) երրորդ տեղի համար պայքարում զիջեցին։

Այսօր հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալի համար կպայքարեն Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Շահինյանը (87 կգ)։

Ազատ ոճի մեր ըմբիշները դուրս են մնացել մեդալի համար պայքարից։

Այլ նորություններ