
Հայաստանի ֆուտզալի չեմպիոնի կոչումը նվաճել է «Յունիսպորտը»: Փլեյ-օֆֆի եզրափակիչ երկրորդ խաղում Ալեքսանդր Դիբրիվնու գլխավորած թիմը խոշոր՝ 8 : 3 հաշվով հաղթել է «Երևանին», գրավել է առաջին տեղը և իր պատմության մեջ առաջին անգամ ֆուտզալի չեմպիոնների լիգայում հանդես գալու իրավունք է ստացել:
Բրոնզե մեդալակիր է դարձել «Սիևնը», որը երկրորդ խաղում 6 : 2 հաշվով պարտության է մատնել «Լոգիկոնին»: