«Արարատ»-ը «Գոմել-2»-ի հետ խաղերում կրկին հավասարեցրեց հաշիվը

23:49 - 21 Փետ, 2017

Երեւանը ներկայացնող տափօղակով հոկեյի «Արարատ» ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնության քառորդ եզրափակչում այսօր սեփական հարկի տակ խաղաց «Գոմել-2»-ի հետ:

Տուգանային հարվածաշարով (բուլիտ) հաղթեց «Արարատ»-ը՝ 3:2:

Հիմնական ժամանակում աչքի ընկան Վլադիմիր Միրոշկինը և Եգոր Ֆեոֆանովը: Տուգանային հարվածով որոշիչ գոլը խփեց Ալեքսանդր Օհանյանը:

Հինգերորդ` որոշիչ խաղը կկայանա փետրվարի 23-ին Գոմելում:

Աղբյուրը` hockey.by

Լուսանկարը` «Արարատ» հոկեյի ակումբի Вконтакте պաշտոնական էջից

Այլ նորություններ