Մ-23 ԱԱ. Արսեն Հարությունյանը կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ

22:00 - 29 Հոկ, 2019

Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության 61 կգ քաշային կարգում:

Եվրոպայի գործող չեմպիոնը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 10։5 հաշվով հաղթեց Մոնղոլիայի ներկայացուցիչ Չինզորիգ Ցերմային, իսկ երկրորդ գոտեմարտում 13:6 հաշվով ուժեղ գտնվեց իրանցի Էսմաելի Յահեշիին: Կիսաեզրափակիչում Հարությունյանը տուշեով պարտվեց հնդիկ Ռավինդեր Ռավինդերին: Առաջին մրցափուլից հետո հայ ըմբիշը հաղթում էր 3:0 հաշվով, սակայն երկրորդ մրցափուլի սկզբնամասում Ռավինդերը կատարեց 4 միավորանոց հնարք ու հաղթեց տուշեով: Հոկտեմբերի 30-ին Արսեն Հարությունյանը կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ:

Հոկտեմբերի 29-ին պայքարի մեջ մտած Խաչատուր Պապիկյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Սարգիս Հովսեփյանը (92 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ) պարտություն են կրել:

86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի և հնարավորություն կունենա պայքարելու բրոնզե մեդալի համար:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին հանդես եկած Ռազմիկ Միսակյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ) Արման Ավագյանը (79 կգ) պարտություն էին կրել և լքել պայքարը:

Այլ նորություններ