Հրաձիգ Հայկ Բաբայանը պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց

10:27 - 19 Փետ, 2018

Երեկ Հունգարիայի Գյոր քաղաքում մեկնարկեց հրաձգության Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների ու պատանիների առաջնությունը:

Հայկ Բաբայանը պատանիների 10 մ օդամղիչ հրացան վարժության եզրափակչում (181.1) զբաղեցրեց 5-րդ տեղը՝ նվաճելով 2018 թ. Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր: Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։

Նույն վարժությունում Վրեժ Թորոսյանը եզրափակչում (140.4) զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Նարեկ Ադամյանը որակավորման փուլում 609,7 միավորով 22-րդն էր:

10 մ օդամղիչ հրացան վարժության աղջիկների մրցաշարում Ալլա Պողոսյանը որակավորման փուլում 414,9 միավորով 9-րդ տեղում էր։ Պողոսյանին չհաջողվեց անցնել եզրափակիչ:

10 մ օդամղիչ ատրճանակ վարժությունում Բենիկ Խլղաթյանը, որակավորման փուլում խոցելով 561 միավոր, զբաղեցրեց 15-րդ տեղը:

Հայաստանի պատանիների հավաքականը կմասնակցի նաեւ երիտասարդների առաջնությանը:

Այլ նորություններ