Ազատ ոճի ըմբշամարտի բոլոր չեմպիոնները հայտնի դարձան

19:46 - 18 Փետ, 2017

Ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեց 88 ըմբիշ Երեւանից, Գյումրիից, Վանաձորից եւ հանրապետության մարզերից:

Այսօր հայտնի դարձան եւս չորս քաշային կարգերի չեմպիոններն ու մրցանակակիրները:

61 կգ`  Վոլոդյա Ֆրանգուլյան, Վաղինակ Մաթեւոսյան, Աշոտ Վելիցյան, Արթուր Պապոյան:

70 կգ`  Վալտեր Մարգարյան, Խաչատուր Պապիկյան, Արման Անդրեասյան, Մհեր Մկրտումյան:

86 կգ` Վահե Թամրազյան, Մարզպետ Գալստյան, Հովհաննես Մխիթարյան, Մերուժան Զադոյան:

125 կգ` Անդրանիկ Գալստյան, Հովհաննես Մաղաքյան, Գոռ Գալոյան:

Առաջնության արդյունքներով կձեւավորվի Հայաստանի ազգային հավաքականի կազմը, որը կնախապատրաստվի տարվա կարեւորագույն միջազգային մեկնարկներին:

Այլ նորություններ